Սկսնակ և փոքր բիզնեսների համար աջակցության ծրագիր ունի կառավարությունը, որոշման նախագիծը դրվել է քննարկման: Կառավարությունը նախ կֆինանսավորի բիզնես ծրագիր կազմելու դասընթացի մասնակցությունը, կենսունակ ծրագրերի վարկավորման դեպքում կլինեն պետական երաշխիքներ, նաև որոշակիորեն կսուբսիդավորվեն տոկոսները: Աջակցությունից կարող են օգտվել մինչև 50 աշխատող ունեցող ընկերությունները, այս տարվա համար փոքր ձեռնարկություններին կուղղվի 1.5 մլրդ դրամ:
Մանրամասները՝ Նիկոլայ Ավետիսյանի ռեպորտաժում։