Մայիսի 23-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մասնակցել է Արգենտինայի ազգային տոնին նվիրված միջոցառմանը։ Այս մասին տեղեկացնում են էկոնոմիկայի նախարարությունից:
Նախարարն իր ելույթում գոհունակությամբ նշել է, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հաջողվել է ամրապնդել ավանդաբար ջերմ բարեկամական հարաբերությունները, արդյունավետ համագործակցությունն ու գործընկերային սերտ կապերը, որոնք հիմնված են համերաշխության և փոխադարձ հարգանքի, ընդհանուր արժեքների և պատմության վրա:
«Արգենտինան Հայաստանի ներդրումային կարևոր գործընկերներից է՝ 5-րդը մեր տնտեսության մեջ ներդրումների ծավալով: Լիահույս ենք, որ համատեղ ջանքերի շնորհիվ մեր երկու պետությունների միջև առևտրատնտեսական հարաբերությունները նոր թափ կստանան, որի համար առկա է անհրաժեշտ ներուժ»,- նշել է Գևորգ Պապոյանը։