ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությունը:
Տեղի է ունեցել առանձնազրույց, ընդլայնված կազմով հանդիպում:
Կողմերը փաստել են Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը՝ ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության կարևորությունը երկու երկրների հարաբերությունների դինամիկ զարգացման հարցում:
Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությանն ընդունել են վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: