Համայնքների խոշորացումը հնարավորություն է տվել զգալիորեն մեծացնել սուբվենցիոն ծրագրերի ծավալը: Այսօր արդեն իրականացվում են աշխատանքներ, որոնց մասին փոքր բնակավայրերում երազել անգամ չէին կարող: Գազիֆիկացվում են գյուղեր, որտեղ անգամ Խորհրդային Միության տարիներին կապույտ վառելիքը մուտք չի գործել: Արմավիրի մարզի մեր թղթակիցը Խոյ խոշորացված համայնքում իրականացվող համա-ֆինանսավորման աշխատանքներին է ծանոթացել: