Ասկերանի նախկին քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը: Այդ մասին իր Ֆեյսբուքի էջում հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Հիշեցնենք, որ մայիսի 23-ին խուզարկությունից հետո իր բնակարանից ձերբակալվել էր Ասկերանի նախկին քաղաքապետ Հայկ Շամիրյանը: