ԱՄՆ կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոն մեկնում է Բաքու: Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան տվյալով՝ նա հանդիպելու է բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների հետ: Օրակարգում են լինելու Հայաստան-Ադրբեջան կարգավորումը և խաղաղության գործընթացին Վաշինգտոնի աջակցությունը:
Երեկ Լուիս Բոնոն հանդիպումներ է ունեցել Երևանում: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ քննարկել տարածաշրջանային զարգացումները: Կողմերն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, ընդգծել դրա շարունակականության կարևորությանը:
Մանրամասները՝ ռեպորտաժում: