Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի հրամանով արդարադատության երկրորդ դասի խորհրդական Կարեն Փթուկյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ՀԿԳ ավագ քննիչի պաշտոնից:
Կարեն Սարգսի Փթուկյանի կենսագրությունը
Ծնվել է 1975 թ. փետրվարի 1-ին, Արթիկ քաղաքում:
1999 թ. ավարտել է ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցի իրավագիտության ֆակուլտետը:
Աշխատանքային գործունեություն
1999-2001 թթ.` ՀՀ ՆԳՆ Արթիկի ՆԳ բաժնի հերթապահ մասի ավագ տեսուչ-հերթապահ,
2001-2011 թթ.` ՀՀ ՆԳՆ քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզային քննչական բաժնի Արթիկի քննչական բաժանմունքի քննիչ,
2011-2012 թթ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի Անիի ավագ քննիչ,
2012-2014 թթ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի Արթիկի քննչական բաժանմունքի քննիչ, ավագ քննիչ, ապա՝ պետ
2014-2016 թթ.` ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժնի պետ
2016-2018 թթ.` ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնի պետ
X-XI.2018 թ.` ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնի պետի տեղակալ,
2020-2022 թթ.` ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ՀԿԳ ավագ քննիչ,
2022-2024 թթ.` ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ,
IV-V.2024 թ. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ՀԿԳ ավագ քննիչ: