Մայիսի 24-ին՝ ժամը 02։53-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Նաիրի Զարյան փողոցի թիվ 75 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ BMW մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Պ․, ծնված 1999 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կայանված Ford, Nissan, Ford, Opel, Hyundai մակնիշների ավտոմեքենաներին, այնուհետև բախվել է Նաիրի Զարյան փողոցի տներից մեկի երկաթե դարպասին՝ մասամբ վնասելով այն։
Փրկարարները BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից, պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել BMW, Ford և Hyundai մակնիշների ավտոմեքենաների գազի բալոնների փականները։