Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության և քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցները հերթական շրջայցն են կատարել մայրաքաղաքի շինհրապարակներում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Երևանում 300-ից ավելի շինհրապարակ կա, սակայն օդի որակի չափիչ սարքեր միայն 16-ում է տեղադրվել: Դրանց մի մասում բացակայում են փոշեպաշտպանիչ ցանցերը` այդպիսով իսկ նպաստելով քաղաքի օդի աղտոտմանը:
Առկա խնդիրներն արձանագրվել են, 30 կառուցապատող տուգանվել է: