Մարդու իրավունքների եվրոպական դատարանը չի բավարարել Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սաակաշվիլիի՝ Վրաստանի դեմ ներկայացրած հայցերը։ Սաակաշվիլին մեղադրում է երկրի գործող իշխանությանը քաղաքական դրդապատճառներով հետապնդումների համար։ Նա համոզված է, որ 2018 թվականին իր դեմ կայացված դատավճիռները «հիմնված են եղել չճշտված տեղեկությունների, վստահություն չներշնչող ապացույցների վրա: Վրաստանի արդարադատության նախարարը ՄԻԵԴ որոշումը «վրացական պետության լիակատար հաղթանակ» է որակել։
Հիշեցնենք՝ 2018 թվականին Սահակաշվիլին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման՝ նախկին պատգամավոր Վալերի Գելաշվիլիի վրա հարձակման հետ կապ ունենալու, ինչպես նաև պաշտոնեական դիրքը չարաշահելու համար: Նա կալանավորվել է 2021 թվականին՝ Վրաստան գալուն պես:
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։