Բաքվին վրդովեցրել են Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի՝ Հայաստանում արված հայտարարությունները: Ադրբեջանի խորհրդարանը կողմնակալ և անհեթեթ է որակել Վիզլերի հայտարարությոնները: Բաքուն Լյուքսեմբուրգի ներկայացուցիչներին մեղադրել է իբր հարավկովկասյան տարածաշրջանի նկատմամբ «ֆրանսիական ոճով» մոտեցում ցուցաբերելու համար։ Ադրբեջանի խորհրդարանում կարծիք են հայտնել, թե իբր Լյուքսեմբուրգը խեղաթյուրում է տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները, պահանջներ է առաջադրում Ադրբեջանին և խաթարում է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը: ։
Միջազգային նորությունները՝ Մերի Ներսիսյանի ռեպորտաժում։