Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, որն այդքան մեծ ուշադրության է արժանացել ամբողջ արևմտյան աշխարհում, միայն առիթ է Վրաստանից պահանջելու, որ «երկրորդ ճակատ» բացի Ռուսաստանի դեմ:
«2022 թվականի սկզբից լուրջ շահագրգռվածություն կա Վրաստանում «երկրորդ ճակատ» բացելու հարցում, որը կթուլացնի Ռուսաստանի դիրքերը, բայց դա կկործանի մեր երկիրը, այդ շահագրգռվածությունն այսօր էլ կա»,- ասել է Կոբախիձեն վրացական Առաջին ալիքի հետ հարցազրույցում:
Նա կարծում է, որ այսօրվա աշխարհում գործում է «գլոբալ պատերազմի կուսակցություն», որին բացարձակապես չեն հետաքրքրում Վրաստանի ճակատագիրը, և նրա միակ շահը Ռուսաստանի դիրքերի թուլացումն է։
Վրաստանի վարչապետը, սակայն, չի հստակեցրել, թե ով է կանգնած այդ կուսակցության հետևում, թեև ընդգծել է, որ այդ ուժերն «առանցքային ազդեցություն ունեն» Եվրամիության և Միացյալ Նահանգների վրա։
Կոբախիձեի կարծիքով՝ նախկին քաղաքական ուժերն իշխանության գալով՝ կուկրաինացնեն Վրաստանը՝ կարճ ժամանակում բացելով «երկրորդ ճակատը», ինչը, նրա համոզմամբ, չպետք է թույլ տալ: