Կոնգրեսական Բրեդ Շերմանը հանձնառություն է ստացել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենից մարդասիրական օգնության տրամադրման ոլորտում:
«Ես հանձնառություն եմ ստացել պետքարտուղար Բլինքենից, որ վարչակազմն աշխատելու է, որպեսզի Կոնգրեսի կողմից տրամադրվող 9 միլիարդ դոլարի մարդասիրական օգնությունը բաշխվի՝ հաշվի առնելով, թե որտեղ կա դրա հրատապ անհրաժեշտությունը՝ Տիգրեյում, Ռոհինջայում, Արցախում թե Սուդանում»,- նշել է կոնգրեսականը՝ X-ի էջում: