ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը լրագրողների հետ ամենշաբաթյա ճեպազրույցում անդրադարձել է Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, որ «ՀԱՊԿ-ի առնվազն երկու երկիր մասնակցել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի նախապատրաստությանը և, հնարավոր է, իմիտացիա է ստեղծել, որ ուզում է օգնել Հայաստանին»:
«Ինձ հետաքրքիր է՝ որ երկրների մասին է խոսում Հայաստանի վարչապետը։ Տրամաբանական կլիներ հնչեցնել դրանք»,- նշել է Զախարովան:
Միջազգային լրահոսը՝ տեսաշարում: