Գլխավոր դատախազությունում քննվում է ռազմավարական նշանակություն ունեցող գույքի օտարման հարցով մի գործ, որով պետությանը պատճառվել է 262 միլիոն դրամի վնաս: Խոսքը «Հարավկովկասյան» երկաթուղուն հանձնված՝ ռազմավարական նշանակություն ունեցող պետական գույքի մասին է, որի յուրացման ոդիսականը Պետական գույքի կառավարման կոմիտեի նախկին պաշտոնատար անձինք սկսել են 2017-ին և ավարտել 2018-ի հունվարին:
Մանրամասները՝ Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում: