Վրաստանի վարչապետն անդրադարձել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» վիճահարույց օրինագծին: Իրակլի Կոբախիձեն համոզմունք է հայտնել, թե նախագծի ընդդիմախոսները Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր ցանկանում են «երկրորդ ճակատ» բացել Վրաստանում: Նա նշել է, որ դա կարող է լուրջ վնաս հասցնել Ռուսաստանի դիրքերին, բայց միևնույն ժամանակ կկործանի Վրաստանը: Կոբախիձեն հիշեցրել է, որ օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին ավելի խիստ օրենք ընդունելու շուրջ քննարկումներ են տարվում նաև ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայում, սակայն Արևմուտքը չի քննադատում Անկարային:
Միջազգային իրադարձությունների մանրամասները՝ տեսաշարում: