ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Մարտին Շահնուբարյանին պատկանող կաթի վերամշակման (պանիր) արտադրամասում (Սյունիքի մարզ, Խնձորեսկ համայնք):
Ստուգման ընթացքում պարզվել է, որ այս արտադրամասում խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմեր.
-
առաստաղը չի կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը.
-
կաթի ընդունման տարածքի հատակը պատրաստված չի եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից.
-
փաթեթավորման գործընթացները չեն իրականացվել սննդամթերքի աղտոտումը բացառող պայմաններում.
-
արտադրական շինությունն ապահովված չի եղել սանհանգույցի առանձին մուտքով և ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարանով, ինչպես նաև անձնակազմի համար նախատեսված հանդերձարանով:
Սննդամթերքի անվտանգությունը վերահսկող մարմինը կասեցրել է կաթի վերամշակման արտադրամասի արտադրական գործունեությունը և սահմանել հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։