Մայիսի 23-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ՔՊ գրասենյակից հայտնում են, որ քննարկվել են Երևանում իրականացվող ծրագրերն ու աշխատանքների կատարման ընթացքը։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդես է եկել զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։