Մայիսի 23-ին՝ ժամը 16:57-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աշտարակի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են Mercedes-Benz, Ford (վարորդ՝ Մ․ Գ․), Nissan (վարորդ՝ Խ․ Ն․), Ford (վարորդ՝ Վ․ Ս․), Mercedes-Benz, Toyota (վարորդ՝ Ի․ Ք․) մակնիշների ավտոմեքենաները և Renault (վարորդ՝ Ի․ Մ․) մակնիշի բեռնատարը։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Mercedes-Benz, Ford, Mercedes-Benz մակնիշների ավտոմեքենաների վարորդները և 4 տուժած հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, սահմանազատել տարածքը և դադարեցրել Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայի գազի արտահոսքը: