Պաղեստինը կրկին ՄԱԿ-ի ԱԽ է ուղարկել իրեն ՄԱԿ-ի կազմում ընդունելու առաջարկը: Նիստը կարող է տեղի ունենալ արդեն հաջորդ շաբաթ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ավստրիայում Պաղեստինի դեսպան և Վիեննայում ՄԱԿ-ի մշտական դիտորդ Սալահ Աբդել Շաֆին:
«Առաջարկը կրկին ուղարկվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ ակնկալելով ստանալ դրական պատասխան»,- ասել է դեսպանը:
Նախորդ անգամ Միացյալ Նահանգները վետո էր կիրառել այն բանաձևի նկատմամբ, որն առաջարկում էր Պաղեստինն ընդունել ՄԱԿ: Մեծ Բրիտանիան և Շվեյցարիան ձեռնպահ էին մնացել, Անվտանգության խորհրդի մնացած անդամները կողմ էին քվեարկել։