ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ ամերիկյան վարչակազմը դեռ չի հանել ռուսական տարածքին հարվածելու համար ամերիկյան զենքի օգտագործման սահմանափակումները, սակայն Կիևը պետք է ինքնուրույն որոշում կայացնի իր ունեցած զենքի օգտագործման հարցում։
Միևնույն ժամանակ պետքարտուղարը վստահեցրել է, որ «Կիևն ունի բոլոր անհրաժեշտ միջոցները դա անելու համար»:
Ինչպես հաղորդվել է, նախօրեին մի խումբ ամերիկացի կոնգրեսականներ՝ Ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնաժողովի նախագահ Մայք Թերների գլխավորությամբ, կոլեկտիվ նամակով պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինից պահանջել են թույլ տալ Ուկրաինային ԱՄՆ-ի մատակարարած զենքերն օգտագործել Ռուսաստանում թիրախներին հարվածելու համար։