Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 23-ին որոշում է ստորագրել, ըստ որի՝ Դանիել Դավթյանը նշանակվել է օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով՝
Դանիել Դավթյանին նշանակել օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար՝ հասարակական հիմունքներով խորհրդականի կարգավիճակով»,- ասված է որոշման մեջ։