Սպիտակցի Հայկոյի որդին՝ Հրաչյա Ղևոնդյանը, ազատ արձակվեց։ Այս մասին տեղեկացրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Դատարանը մերժեց քննիչի միջնորդությունը հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։ Հրաչյա Ղևոնդյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից»,- գրել է նա։
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ իշխանությունը յուրացնելու փորձի կասկածանքով մեկ անձ է ձերբակալվել։
Քննչական կոմիտեի հերթական բացահայտմանն անդրադարձել էր նաև «Լուրեր»-ը։