Մայիսի 22-ին՝ ժամը 21:28-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի մոտ 11-րդ կմ-ին Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն․ Մ․) դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երկու ուղևոր հոսպիտալացվել է ԲԿ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, ուղևոր Մ․ Հ․-ին (ծնված 1988 թ․) դուրս բերել և մոտեցրել շտապօգնության մեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է ԲԿ։