Երևանի հասարակական տրանսպորտի վարորդների՝ երթուղիներից ինքնակամ դուրս գալու պատճառով հնարավոր են չվացուցակի էական խախտումներ, առանձին երթուղիներում՝ շարժակազմերի բացակայություն: Այսօր հայտարարել են Երևանի քաղաքապետարանից՝ անհարմարությունների համար հայցելով քաղաքացիների ներողամտությունը: «Երևանի ավտոբուս» ընկերության վարորդների մոտ 70 տոկոսն այսօր հայտարարել է, թե գործադուլ է անում՝ պահանջելով վերականգնել հեռացված գործընկերներին:
Մանրամասները՝ Լիանա Խաչատուրյանի ռեպորտաժում։