Խորհրդարանում այսօր, ինչպես և սպասվում էր, քաղաքական օրակարգի ամենաթեժ թեմաներն էին՝ սահմանազատում, ընդդիմության թեզերը, Գալստանյանի շարժումը, իրական և պատմական Հայաստանի հակասություններ: Վարչապետը հայտարարել է՝ զիջումների մասին խոսակցությունը կատարելապես անընդունելի է, Հայաստանի ինքնիշխան տարածքի որևէ միլիմետր չի թողնվել ուրիշին. վերարտադրվում է «դե յուրե» գոյություն ունեցող սահմանը, ինչը ոչ թե զիջում է, այլ հաջողություն:
Վարչապետի գնահատմամբ՝ չակնկալիքների շարժումը տանում է դեպի չպետություն, չանկախություն: Երկրի ղեկավարը ուշագրավ ձևակերպմամբ է արձագանքել հարցին, թե ովքեր են սահմանազատման գործընթացի ֆոնին տարածվող կեղծ խոսույթի շահառուները:
Փաշինյանն ասել է՝ Պապ թագավորն այլևս չի սպանվելու, Հայաստանի պետությունը չի սպանվելու:
Մանրամասները՝ ռեպորտաժում։