ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 22-ին այցելել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն և ցավակցական գրառում կատարել սգո մատյանում՝ ավիավթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցող այլ անձանց մահվան կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք՝ իրանական ԶԼՄ-ները ավելի վաղ տեղեկացրել էին, որ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք էր կատարել երկրի Վերզեգան շրջանում:
Ուղղաթիռում, բացի նախագահից, եղել էին նաև Իրանի արտգործնախարարը, այաթոլլա Ալ-Հաշեմը, Թավրիզի իմամ Ջուման, Արևելյան Ատրպատականի նահանգապետ Մալիք Ռահմաթին և անվտանգության աշխատակիցները:
Ավելի վաղ
հայտնել էինք՝ սկսվել է Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի հետևանքով զոհերի մարմինների նույնականացումը։