Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 21-22-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 89 դեպք։
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 14, խարդախության` 13, մարմնական վնասվածք պատճառելու՝ 11, ֆիզիկական ներգործության՝ 6, անձնական ունեցվածքի գողության և խուլիգանության ՝ 5-ական, հոգեկան ներգործության՝ 4, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցի հայտնաբերման ու աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելու՝ 3-ական, բնակարանային գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, դատական ակտը չկատարելու կամ դրա կատարմանը խոչընդոտելու և փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու կամ կեղծ փաստաթղթեր, կնիքներ, ձևաթղթեր իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու՝ 2-ական, վստահված գույքը հափշտակելու, համակարգչային հափշտակության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, թմրանյութի իրացման, ապօրինի որսի, ինքնավնասման, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը չդադարեցնելու և դրա հետևանքները չվերացնելու, ինչպես նաև ինքնակամ շենքերի, շինությունների կառուցումը չդադարեցնելու և անօրինական կառույցները չքանդելու, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու ու սառը զենքի հայտնաբերման՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 3 հետախուզվող և կամավոր ներկայացել՝ 3-ը։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: