Մեր դիրքորոշումը եղել է հետևյալը. մենք ասել ենք, որ մեր խնդիրն է, որ ստվերի տեղ ընդհանուր դրամաշրջանառության մեջ չթողնենք: Հասկանում ենք, որ Հայ Առաքելական Եկեղեցին ունի առաձնահատկություններ, և մենք պաշտոնապես առաջարկել ենք հարկային համակարգը ներդնենք, բայց հավաքագրված ամբողջ գումարը կվերադաձնենք Հայ Առաքելական Եկեղեցուն: ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այս առաջարկը պաշտոնապես եղել է, և ինձ համար զարմանալի է, թե ինչու է մերժվել։ Այսինքն՝ մենք ասել ենք, որ մենք ընդամենը թափանցիկություն ենք ուզում»,- ասաց նա՝ նշելով, թե մերժման պատճառը գուցե թափանցիկության խնդիրն է։ «Ըստ ամենայնի՝ ֆինանսական հոսքերի հետ կապված կան պրոբլեմներ, հակառակ դեպքում թող մեկը բացատրի, թե ինչո՛ւ պիտի այս առաջարկը մերժվի»,- նշեց վարչապետը: