Կան բազմաթիվ հոգևորականներ, և կան բազմաթիվ չհոգևորականներ, սա էլ է պետք ասել: Եվ այդ «չ»-երի պայքարն է. չհոգևորականների, չուսուցիչների, չդասախոսների, չդիվանագետների, չբժիշկների, չզինվորականների պայքարն է, չհոգևորականների պայքարն է ընդդեմ հոգևորականների. սրա մեջ չափազանցություն չկա: Այդ մասին ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սա պայքար է, որ հոգևորականի գործը հոգևոր առաջնորդությունն է. գիտեմ, այսօր հանրապետությունում ճանաչում եմ, անձամբ գիտեմ, իմ ընտանիքի անդամներն անձամբ գիտեն մարդկանց, ովքեր հոգևորական են մեծատառով, մեր աշխարհն իրենց համար այնքան փոքր է, որ իրենք այդ աշխարհ մտնելու անհրաժեշտություն չունեն, որովհետև իրենք ապրում են Աստծո աշխարհում, քաղաքականության մեջ հայտնվում է այն հոգևորականը, որն Աստծո շեմին չի կարող մոտենալ, հասկանում եք, փակ են Աստծո շեմերը նրա համար, և, հետևաբար, բացվում են «Դելյուքս» հյուրանոցների շեմերը»,- ասել է վարչապետը: