Դեռևս 2021 թվականից սկսած՝ Կառավարությունը շուրջ 3 տասնյակ տարբեր ծրագրեր է իրականացրել ԼՂ-ից տեղահանված անձանց ամենատարբեր սոցիալական խնդիրներին անդրադառնալու համար: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հարցին՝ ասաց ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը:
Անդրադառնալով նրանց բնակարանով ապահովելու ծրագրին՝ նախարարը հիշեցրեց, որ այս ամիսներին այն բավականին ակտիվ և ներառական քննարկումների փուլով ընթացել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ գործող միջգերատեսչական խմբի կողմից: «Արդյունքում՝ մենք նախորդ Կառավարության նիստի ժամանակ հնարավորություն ունեցանք խոսելու այդ ծրագրի մասին»,- ասաց Նարեկ Մկրտչյանը: