Լյուքսեմբուրգը հստակ դիրքորոշում ունի Հայաստանի անվտանգային համակարգին վերաբերող խնդիրներում: Եվ այդ հարցում կարևոր դերակատարում ունի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերը: Այսօր հայտարարել է Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ Հայաստանի խորհրդարանում համատեղ ճեպազրույցի ժամանակ: Բանախոսները նշել են, որ Լյուքսեմբուրգը միանշանակ պահանջում է Ադրբեջանից վերադարձնել ռազմագերիներին, դատապարտում է Լեռնային Ղարաբաղի հայերի բռնի տեղահանության փաստը:
Մանրամասները՝ ռեպորտաժում: