Սերժ Սարգսյանի, Բարսեղ Բեգլարյանի և մյուսների գործով դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ` դատավճիռ կայացնելու: Այն կհրապարակվի մայիսի 29-ին:
Մինչ այդ դատարանը լսեց ամբաստանյալների վերջին խոսքը, իր այդ իրավունքից հրաժարվեց Սերժ Սարգսյանը:
Մեղադրող դատախազը ավելի վաղ իր ճառում միջնորդել էր մեղավոր ճանաչել Սարգսյանին մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու համար և վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով ազատել քրեական պատասխանատվությունից: