Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում հանդիպում է ունեցել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի հետ:
Իրանի հոգևոր առաջնորդը ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ ասել է․ «Մեր հանգուցյալ նախագահը Հայաստանի սահմանային խնդիրների առնչությամբ զգայուն էր, և այդ վերաբերմունքն ու ուշադրությունը պետք է շարունակել հաշվի առնել։ Հայաստանի հետ հարաբերություններն ընդլայնելու՝ Իրանի քաղաքականությունը կշարունակվի պարոն Մոխբերի առաջնորդությամբ։ Իրանի ու Հայաստանի հարաբերությունները հակառակորդներ ունեն, ուստի երկու երկրներին առնչվող հարցերին պետք է մեծ ուշադրություն դարձնել»։