«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության օրակարգում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպում չկա, խորհրդարանում այսօր ասել է խմբակցության անդամ Հրաչյա Հակոբյանը: Նրա խոսքով` խմբակցությունը բացարձակ անհանգստացած չէ հոգևորականի նախաձեռնած իշխանափոխության գործընթացով: Հակոբյանը վստահեցրել է, որ անհանգստացած չէ նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացին:
«Հայաստանի Հանրապետության քաղաքացին ինքը գիտի, որ ընտրությունների միջոցով հնարավորություն ունի ձևավորելու իշխանություն: 26 թվականին էդ շարժումը կունենա անվանում, կմասնակցի ընտրություններին, կարծում եմ, և կունենա իր ձայները»,- ասել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորՀրաչյա Հակոբյանը: