Ազգային ժողովը մայիսի 22-ին գումարված նիստի ժամանակ Սահմանադրական դատարանի դատավոր ընտրեց Դավիթ Խաչատուրյանին։
Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրությանը 105 պատգամավորից մասնակցել է 70-ը, որոնք միաձայն քվեարկել են միակ թեկնածու Դավիթ Խաչատուրյանի օգտին։
Նշենք, որ Դավիթ Խաչատուրյանը 2016-2021 թվականներին ՀՀ փաստաբանների պալատի անդամ է եղել: 2021-ին ԱԺ-ի կողմից ընտրվել է ԲԴԽ անդամ, իսկ 2023-ին՝ ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր: Հեղինակ է 30-ից ավելի գիտական հրապարակումների, այդ թվում՝ 5 մենագրության: