Մոլդովայի իշխանությունները Եվրամիության հետ ստորագրել են պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագիր՝ հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
Մոլդովան դարձավ առաջին երկիրը, որը նման համաձայնագիր ստորագրեց ԵՄ-ի հետ: Այս գործընկերությունը կբարձրացնի երկրի կայունությունը՝ ասել է Ժոզեպ Բորելը:
«Սա մեզ թույլ կտա համատեղ լուծել անվտանգության ընդհանուր խնդիրները, ավելի արդյունավետ դարձնել մեր փոխգործակցությունը և ուսումնասիրել համագործակցության նոր ոլորտներ»,- գրել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը X սոցիալական ցանցում։
Բորելի հետ փաստաթուղթը ստորագրել է Մոլդովայի վարչապետ Դորին Ռեչանը: