Իրանում նախագահ Էբրահիմ Ռայիսիի մահից հետո նախագահի արտահերթ ընտրությունը նշանակվել է հունիսի 28-ին՝ հաղորդում է ԻՌՆԱ գործակալությունը։
Թեկնածուների գրանցումը տեղի կունենա մայիսի 30-ից հունիսի 3-ը, նախընտրական քարոզարշավը՝ հունիսի 12-27-ը։
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի որոշմամբ նախագահի պաշտոնը ժամանակավորապես կզբաղեցնի երկրի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոհբերը:
Մայիսի 19-ին Ռայիսիի ուղղաթիռը կործանվել է երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող լեռներում։ Ինքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ մահացել են՝ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ատրպատականի նահանգապետ Մալեք Ռահմատին և այաթոլլա Մոհամմադ Ալի ալ-Հաշեմը: Ըստ պաշտոնական տվյալների՝ վթարից հետո վերջինս ողջ է մնացել մոտ մեկ ժամ և հեռախոսով կապ հաստատել նախագահի աշխատակազմի ղեկավարի հետ: