Վարդենիսի Շատջրեքի կիսակառույց դպրոցը նախագծային բազմաթիվ շեղումներ ունի, հանձնաժողովի որոշմամբ՝ կքանդվի կառույցի մի հատվածը: Քանդման աշխատանքը և վերականգնումը կապալառուն կիրականացնի իր միջոցներով, շինարարը նաև տուգանվել է: Մոդուլային այս դպրոցը շահագործման պետք է հանձնվեր դեռ 2023-ին, բյուջեն ավելի քան 647 մլն դրամ է: Քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչները շրջայցի ընթացքում շինարարին տվել են վերջին հնարավորություն. այս անգամ դպրոցի ավարտի վերջնաժամկետ է սահմանվել 2025-ի առաջին կիսամյակը:
Մանրամասները՝ Մուշեղ Իսախանյանի ռեպորտաժում։