Ուկրաինական կողմի նախաձեռնությամբ մայիսի 21-ին տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի է ունեցել զրույց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի միջև: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Զրուցակիցները քննարկել են անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում և Ուկրաինայում, Հայաստան-Ուկրաինա միջխորհրդարանական կապերի ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: