Հայաստանում մասնագետների պակասի պատճառով թունելների ու կամուրջների նորոգման համար հայտարարված մրցույթներին հայտեր չեն լինում: Նոր Հաճնի կամրջի նորոգման համար 4-րդ անգամ հայտարարված մրցույթում է ընտրվել հաղթող կազմակերպություն: Դսեղի կամրջի դեպքում անգամ 6-րդ մրցույթը չի կայացել, փլուզման վտանգի պատճառով գնում է իրականացվել մեկ ընկերությունից: Մեծածավալ ճանապարհաշինական ծրագրերով պայմանավորված՝ ընկերություններն աշխատում են ծանրաբեռնված, ուստի այս ոլորտում էլ բաց են մնում հայտարարված որոշ մրցույթներ: Այդուհանդերձ, միայն նախորդ տարի 60 կամուրջ է հիմնանորոգվել՝ նախկին 10-15-ի փոխարեն:
Մանրամասները՝ Իրինա Մկրտչյանի տեսանյութում: