Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հուսով է ավելի շատ տեղեկություն ստանալ Իրանի միջուկային ծրագրի մասին, ինչպես նաև ստանալ իր հարցերի պատասխանները մինչև հունիսին կայանալիք կառավարիչների նիստը՝ հայտարարել է ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին:
«Հակառակ դեպքում, մենք կարող ենք նորից բախվել դժվարությունների, ուստի ես հուսով եմ, որ մեզ կհաջողվի հասնել որոշակի արդյունքների մինչև հաջորդ նստաշրջանը»,- ասել է Գրոսսին։ Նա հույս է հայտնել նաև, որ մինչև այդ կարողանան ստանալ իրենց հուզող որոշ անպատասխան հարցերի պատասխանները։