2024 թվականին տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի յոթ նիստ:
ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ նիստերում քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում 2023 թվականին իրականացված՝ 21 հուշարձանների հնագիտական պեղումների հաշվետվությունները, այդ թվում՝ ՀՀ Արագածոտնի մարզի Արուճի միջնադարյան ամրոց-դղյակի, Երևան քաղաքի Էրեբունի ամրոցի, ՀՀ Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի Շամիրամի երկաթեդարյան քաղաքատեղիի և դամբարանադաշտի, ՀՀ Արարատի մարզի Փոքր Վեդի և Լուսառատ գյուղերի տարածքում գտնվող «Հին Արտաշատ մայրաքաղաք» քաղաքատեղիի և այլն:
Հանձնաժողովում քննարկվել և տրվել են 32 հնագիտական հուշարձանների տարածքում 2024 թվականին պեղումներ իրականացնելու թույլտվություններ (բաց թերթիկ), այդ թվում՝ ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի Սբ Հովհաննես (Անապաստանաց) վանքում, ՀՀ Արմավիրի մարզի Նոր Արմավիր գյուղի (Արգիշթիխինիլի քաղաքի) դամբարանադաշտում, Երևան քաղաքի «Կարմիր բլուր» հնավայրում և այլն: