2024 թվականին ՀՀ-ում արձանագրվել է այլ երկրներից կարմրուկի 15 բերովի դեպք: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
«Ճամփորդելուց առաջ համոզվե՛ք, որ ունեք պատվաստման 2 դեղաչափ:
Միայն ժամանակին և լիարժեք իրականացված պատվաստումները կարող են կանխել կարմրուկը և դրա հետևանքով առաջացած բարդությունները»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ: