Նախարարի տեղակալ Արման Խոջոյանը մայիսի 14-16-ը եղել է Հռոմում (Իտալիա)՝ ՊԳԿ Եվրոպայի տարածաշրջանային համաժողովի (ERC) 34-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով։
Մասնակիցները մտքեր են փոխանակել կենսաբազմազանության պահպանման և ջրի արդյունավետ կառավարման, կլիմայի փոփոխության և բազմաթիվ մարտահրավերների վերաբերյալ: Կարևորվել է նորարարության և թվայնացման դերը Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում՝ կայուն և ցածր արտանետումներով գյուղատնտեսական համակարգերի ամրապնդման գործում:
Այցի շրջանակներում Արման Խոջոյանը հանդիպել է ՄԱԿ ՊԳԿ-ի (FAO) գլխավոր տնօրեն Քու Դոնգյուի հետ: Կողմերը անդրադարձել են պարենային համակարգերի ամրապնդման և կայունացման հիմնախնդիրներին կլիմայի փոփոխության համատեքստում:
Տեղի է ունեցել նաև հանդիպում ՄԱԿ-ի Պարենային անվտանգության համաշխարհային կոմիտեի Հարավային Աֆրիկայի դեսպան Նոսիֆո Նաուսկա-Ժան Ջեզիլեի հետ: Քննարկվել է Հայաստանի անդամակցություն հարցը ՄԱԿ-ի Պարենային անվտանգության համաշխարհային կոմիտեին, դեսպանի կողմից ներկայացվել է անհրաժեշտ քայլերի հաջորդականությունը գործընթացը սկսելու համար: