Երևանում խստացված շրջայցեր կլինեն՝ շինհրապարակների վիճակը ստուգելու համար: Սա քաղաքապետի հանձնարարությունն է:
Գործակարգավարական նիստում կարևորվել է օդի որակի չափիչ սարքերի տեղադրման գործընթացը: Քաղաքապետը նշել է, որ GIS քարտեզի վրա արդեն տեսանելի է, թե քանի կառուցապատող է այդ աշխատանքներն իրականացրել, արդյունքը գոհացնող չէ: Դեռ 16 սարք է տեղադրվել:
Նիստի այլ մանրամասները՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում։