Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և պատվիրակության մյուս անդամները զոհվել են ուղղաթիռի վթարի հետևանքով: Իրանի ղեկավար և հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին երկրում հնգօրյա սուգ է հայտարարել:
Ըստ Իրանի Սահմանադրության՝ ստեղծված իրավիճակում նախագահի առաջին տեղակալը, խորհրդարանի նախագահը և դատական համակարգի ղեկավարը ձևավորելու են խորհուրդ, որը առավելագույնը 50 օրվա ընթացքում պետք է կազմակերպի երկրի նախագահի նոր ընտրությունը։ Մինչև այդ նախագահի լիազորությունները կատարելու է նախագահի առաջին տեղակալ Մոհամմադ Մոհբերը։
Մանրամասները՝ ռեպորտաժում: