Հայաստանը գերզգոնությամբ պետք է հետևի Իրանի շուրջ զարգացումներին, համոզված են փորձագետները: Գլխավոր հարցին, թե ինչ կարող է փոխվել Իրանում մեզ հետ քաղաքական շփումներում, փորձագետները դարձյալ նույն համոզմունքով են արձագանքում՝ նախագահ Ռայիսիի մահից հետո նույնպես պաշտոնական Իրանը կշարունակի այն քաղաքական ուղեգիծը, որը որդեգրել է Հայաստանի հետ հարաբերություններում: Այնուամենայնիվ, չեն բացառում, որ այդ հարաբերություններում կառաջանան որոշ անորոշություններ:
Մանրամասները՝ Վոլոդյա Մուշեղյանի ռեպորտաժում։