Մայիսի 17-ի Բրյուսելում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը հանդիպում է ունեցել Բելգիայում կայալանիք ընտրություններին առաջադրված ծագումով հայ թեկնածուների՝ Աննա Հովսեփյանի, Արմինե Հարեյանի, Նիկոլյա Դավիթյանի, Լիաննա Դավթյանի և Գայանե Բերտրանի հետ: Այս մասին հայտնում են Բրյուսելում ՀՀ դեսպանությունից։
Դեսպանը թեկնածուների հետ կիսվել է Հայաստանի քաղաքական և սոցիալական դրությամբ և տարածաշրջանային քաղաքական մոտեցումներով, անդրադարձել բռնի տեղահանված արցախահայության կարիքների հասցեագրմանն ուղղված ՀՀ կառավարության ծրագրերին և Ադրբեջանի հետ սահմանագծման գործընթացին: Նշել է, որ ծագումով հայ այսչափ ներկայանալի մասնակցությունը Բելգիայի առաջիկա ընտրություններին՝ հայ համայնքի առավել քան մեկդարյա օրինակելի ինտեգրման վառ արտացոլումն է։
Պատգամավորների թեկնածուները պատմել են նախընտրական քարոզարշավի մանրամասների և ընտրությունների հնարավոր արդյունքների մասին, կիսվել յուրաքանչյուրն իր կուսակցությունների հնարավորություններով և գրանցած հաջողություններով: