Վիեննայում Միջուկային անվտանգության միջազգային համաժողովի մեկնարկին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել համաժողովին մասնակցող Իրանի ներկայացուցչին նախօրեին ուղղաթիռի ողբերգական վթարի հետևանքով զոհված Իրանի նախագահի, արտաքին գործերի նախարարի և մյուս անձանց մահվան կապակցությամբ: Համաժողովը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ:
Հիշեցնենք՝ իրանական ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք էր կատարել երկրի Վերզեգան շրջանում:
Ուղղաթիռում, բացի նախագահից, եղել են նաև Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, այաթոլլա Ալ-Հաշեմը, Թավրիզի իմամ Ջուման, Արևելյան Ատրպատականի նահանգապետ Մալիք Ռահմաթին և անվտանգության աշխատակիցները: